|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի եւ ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել: Նրանք վերջերս «լավ բարիշել են»: Ծառուկյանի մոտ, ոչ նախկին ինտենսիվությամբ, շարունակվում է անկումային տրամադրությունը, նա դեռեւս ցանկություն չունի հավաքելու իր կուսակցական ակտիվին` քննարկելու այդպես էլ պատասխան չստացած մի շարք հարցեր, ավելին` առաջին անգամ ԱԺ մտած Ծառուկյանի այցը հույս է արթնացրել խմբակցության պատգամավորների մոտ, որ վերջապես նա ֆրակցիայի նիստ կհրավիրի, ինչը դեռ չի արդարացել:
Ծառուկյանն այս փուլում առաջնորդվում է «ո'չ նալին, ո'չ մեխին» սկզբունքով: Նա երկու նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ փորձում է պահպանել բալանսը. Սերժ Սարգսյանի հետ` Հովիկ Աբրահամյանի միջոցով, Ռոբերտ Քոչարյանի հետ՝ անձամբ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: