|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Հունվարի 28-ին, ժամը 17.21-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա (10 ուղևոր)։
***
Հունվարի 28-ին, ժամը 17.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից 4 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք (Ապարան քաղաք):