Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սյունիքի մարզում օգոստոսի կեսից հաստատված անբարենպաստ եղանակի պատճառով բերքի կորուստ է եղել:
Yerkir.am-ին մարզպետարանից տեղեկացրին, որ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների բարձրադիր գոտիների համայնքներում ժամանակին չի իրականացվել մոտ 700 հա հացահատիկի բերքահավաք: Արդյունքում` գերխոնավության հետեւանքով հասկի մեջ ցորենի հատիկը ծլել է, եւ ստացված բերքը կարող է օգտագործվել միայն որպես անասնակեր:
Տուժել են նաև Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի ցանքատարածությունները:
Մասնագետների հավաստմամբ` բերքի կորուստը կազմել է 20-30 տոկոս, եւ բերքի ցածր որակի պատճառով 1 կգ-ի արժեքը մոտ 20 դրամով պակաս կլինի:
Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի` մարզում ֆերմերային տնտեսություններին ժամանակին չի հաջողվել հնձել կառավարության կողմից տրամադրված էլիտար սերմացուով կատարված մոտ 30 հա ցանքատարածություն, որի հետեւանքով գյուղացին կանգնել է պայմանագրային պարտավորությունները ժամանակին չկատարելու փաստի առջեւ:
Ժամանակին եւ որակով աշնանացան իրականացնելու համար, մարզպետարանի միջնորդությամբ, տուժած համայնքները կստանան նախատեսվածից ավելի սերմացու: