|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլեւս հեռացել է (թե նրա քաղաքականը ո՞րն է), սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել:
«Փաստի» տեղեկություններով եւ՛ միջնորդավորված, եւ՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» եւ հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարեւոր չէ` ռեյտինգային, թե` համամասնական):
Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի լինի, Լիսկան փորձելու է իր թեկնածուին խցկել այդ ցուցակի մեջ:
Մեր տեղեկություններով` նա Ծառուկյանից դրական արձագանք չի ստացել: Սակայն Խաչատրյանը չի հուսահատվում եւ համառորեն շարունակում է գործել իր նպատակին հասնելու համար»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: