Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունքը» զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:
«Որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցություններն այն մասին. որ Ձեր և Ձեր հովանավորությամբ պատգամավոր դարձած Արմեն Կարապետյանի հարաբերությունները սրված են։
- Ինձ հետ լարվելը այդքան հեշտ չի, և ես ինքս էլ փորձում եմ զերծ մնալ նման երևույթներից։ Դրանք անհեթեթ խոսակցություններ են, ինչի համար պետք է մեկս մյուսի հետ լարված հարաբերություն ունենանք, ոչ կիսելու բան ունենք, ոչ էլ։ Ամեն մարդ իր գործն է անում։
- Իսկ ո՞րն է Ձեր գործը հիմա, ինչո՞վ եք գբաղվում, չե՞ք կարոտում մարզպետի Ձեր պաշտոնին։
- Ես հիմա ամբողջությամբ նվիրել եմ ինձ աշխատանքիս, զբաղվում եմ հանքարդյունաբերության ընդլայնմամբ։ Եթե անկեղծ ասեմ, թե մարզպետ եղած ժամանակ և թե հիմա ես Սուրիկ Խաչատրյանն եմ։ Եվ իմ խնդիրը պաշտոնը չէ, ես շուրջ քսանհինգ տարի ծառայել եմ Սյունիքին և ծառայելու եմ մինչև կյանքիս վերջը՝ լինեմ մարզպետ, թե՝ շարքային քաղաքացի։ Սյունիքի համար՝ հնարավորությանս սահմաններում, ոչինչ չեմ խնայում, Սյունիքն ինձ համար թանկ է և հարազատ, և այսօր նույն ոգով, ինչ մարզպետ եղած տարիներին, ծառայում եմ Սյունիքին։
- Բայց ըստ տարածված խոսակցությունների՝ Սյունիքի ողջ հանքարդյունաբերությունը գտնվում է հայր և որդի Հակոբյանների իշխանության ներքո։ Որքանո՞վ են այդ խոսակցությունները իրական։
- Չեմ կարծում, որ հանքարդյունաբերությունն ամբողջությամբ Մաքսիմ Հակոբյանի ձեռքն է։ Նա, որպես խոշոր հանքարդյունաբերող և պրոֆեսիոնալ մասնագետ, անկասկած իր հանքերն ունի։ Բայց այսօր Ագարակում, Կապանում կան շահագործվող հանքեր, որոնց հետ Մաքսիմ Հակոբյանը բացարձակ կապ չունի։ Ես կարծում եմ, որ բոլոր հանքարդյունաբերողները Մաքսիմ Հակոբյանից խորհուրդ վերցնելու կարիք ունեն, եթե իսկապես ուզում են դառնալ խոշոր հանքարդյուրաբերող»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։