|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Օրեր առաջ՝ հունվարի 3-ին Կապանում տեղի ունեցավ Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներից 17-ը : ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարում էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ.Թադևոսյանը:
Օրակարգում` Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր Ռ. Թադևոսյանը ներկաներին տեղեկացրեց որ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Առաջարկվեց ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Ներկաները հաստատեցին Վ. Հակոբյանի թեկնածությունը և բաց քվեարկությամբ միաձայն ընտրվեց Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում: