Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան ավելի երկար Կիևը հրաժարվի բանակցություններից, այնքան ավելի դժվար կլինի պայմանավորվածության հասնել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը շեշտել է, որ ոչ թե Ռուսաստանն է հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, այլ Կիևը:
Ավելի վաղ Մեծ 20-յակի գագաթնաժողովին տեսակապի ձևաչափով միացել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: BBC-ի փոխանցմամբ՝ նա կոչ էր արել վերջ դնել «Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմին»: Իր ելույթում Զելենսկին նշել էր, որ խաղաղության գործընթաց սկսելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերն Ուկրաինայից, փոխհատուցում վճարի Կիևին պատճառած վնասի համար և ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նա նաև կոչ է արել կատարել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Զելենսկին նաև կոչ է արել երկարաձգել ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը, որը կնքվել է հուլիսին ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև:
Ըստ ՄԱԿ-ի՝ գործարքի կնքումից ի վեր հաջողությամբ արտահանվել է 10 տոննա ուկրաինական հացահատիկ և գյուղատնտեսական ապրանքներ, ինչն օգնել է կանխել պարենի համաշխարհային ճգնաժամը: Գործարքի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին: