ԶԼՄ-ների ազատության հարցերով` ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ինտենսիվացնեն իրենց ջանքերը՝ գտնելու Հրանտ Դինքի սպանության հեղինակներին:
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից՝ այդ մասին հայտարարությունում Միյատովիչն ասել է.
«Ամեն տարի մենք հիշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը՝ հարգելով փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա խիզախ ելույթները և հարգանքի տուրք մատուցելով խաղաղության ստեղծման ուղղությամբ նրա բացառիկ ջանքերին: Բայց մենք անում ենք դա՝ իմանալով, որ անգամ մեկ տասնամյակ անց այս ողբերգության հեղինակները դեռ ազատության մեջ են»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հրանտ Դինքի դավադիր սպանության 10-րդ տարելիցը: Սպանության իրական կազմակերպիչները շարունակում են մնալ անպատիժ: