|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 14-ին՝ ժամը 08.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատան երկրորդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 08.49-ին: Պարզվել է, որ դեսպանի սենյակում այրվել են էլեկտրատաքացուցիչի էլեկտրալարերը և պատին ամրացված մեկ նկար:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: