Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Նոր տարվա նախապատրաստական աշխատանքերում, բացի տան ու սեղանի ձևավորումից, գերիշխող է նաև «ի՞նչ հագնել Ամանորի գիշերը» արտահայտությունը:
Գաղտնիք չէ, որ հորոսկոպի յուրաքանչյուր կենդանատեսակ ունի իր «քմահաճույքները»: 2013-ը սև ջրային օձի տարի է: Ըստ այդմ` մասնագետները առանձնացրել են մի քանի գույներ, որոնցով կկարողանաք «հաճոյանալ» օձին: Եվ այսպես, խորհուրդ է տրվում Նոր տարին դիմավորել արծաթագույն, կանաչ, մուգ կապույտ և սև երանգների զգեստով, որոնք նախընտրելի է` լինեն կիպ, մարմինն ընդգծող և փայլուն կտորից, որը օձի կաշի կհիշեցնի:
Եթե թեկուզ նկարներով տեսել եք սև ջրային օձ, ապա նրա տեսքը պետք է որ ձեզ հուշի, թե ինչ տեսքով կարելի է դիմավորել 2013 թվականը, որպեսզի այն հիշարժան լինի և «հաճո» տարվա «տիրոջը»` օձին: