Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների ստեղծած ծեծկռտուքին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Ըստ Demokrathaber-ի՝ Թիլերսոնը Fox TV-ի հետ զրույցում նշել է, որ pետքարտուղարությունն այդ կապակցությամբ իր ափսոսանքն է հայտել թուրք դեսպանին:
Հաղորդավար Քրիս Վալլեսի դիտարկմանը, թե «Վաշինգտոնում տեղի ունեցածը տգեղ միջադեպ էր. մինչ իր թիկնապահները դեսպանի նստավայրի դիմաց ծեծում էին ցուցարարներին, Էրդողանը դիտում էր», Թիլերսոնն ասել է. «Մենք Թուրքիայի դեսպանին կանչեցինք ԱԳՆ, որպեսզի խոսենք միջադեպի մասին և ասենք, որ այս ամենը պարզապես չի կարող այսքան հեշտ ընդունվել: Հետաքննությունը շարունակվում է, սպասելու ենք դրա ավարտին: Սակայն մենք մեր ափսոսանքը հայտնեցինք թուրք դեսպանին»:
Հաղորդավարը Թիլերսոնին հիշեցրել է նաև սենատոր ՄքՔեյնի՝ թուրք դեսպանին երկրից վտարելու մասին խոսքերը: «Որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է սպասել հետաքննության ավարտին»,- նշել է Թիլերսոնը՝ չբացառելով թուրք դեսպանին արտաքսելու հավանականությունը: