|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երկու-երեք ընտանիք Ամանորը Թալիշում է տոնել. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ դեկտեմբերի 31-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էր այցելել Թալիշ, միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Ալաշանում ապրող բոլոր թալիշցիները:
«Բացի այդ` մեր տղաները` 10-ից ավելի մարդ, հիմա էլ այնտեղ են, քանի որ Թալիշում քանդման-վերականգնողական աշխատանքներն են սկսվել: Նախ` պետք է դպրոցն ու մանկապարտեզը վերականգնենք, իհարկե, նաև անհատական բնակարանային ֆոնդը ևս վերակառուցենք: Կան ընտանիքներ, որոնց կացարաններն այն աստիճանի են վնասվել, որ վերականգնման ենթակա չեն, բայց կան նաև ընտանիքներ, որոնց կացարանների ապակիներն են կոտրվել, կամ ծածկն է վնասվել»,-ասաց Պետրոսյանը: