Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիան՝ Ղարաբաղի մանուկներին» ակցիան:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքի փոխանցմամբ, ակցիայի ընթացքում տեղի է ունեցել հեռուստակամուրջ Ռուսաստանի 10 քաղաքների' Օրենբուրգի, Կրասնոյարսկի, Զելենոդոնսկի, Կրասնոդարի, Նովոսիբիրսկի, Կալուգայի, Բրյանսկի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի դպրոցների աշակերտների եւ պատանիների մասնակցությամբ: Հիմնական ստուդիան գտնվում էր Մոսկվա քաղաքի Յունարմիայի կենտրոնական տանը։
Հեռուստակամուրջի ժամանակ կրասնոդարցի պատանիները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են փոխանցել «Խաղաղության գրաֆիտի» էստաֆետը, որտեղ գրաֆիտիստի գլխավորությամբ աշակերտները դպրոցի պատին նկարել են խաղաղությունը մարմնավորող նկար:
Բացի այդ, Ռուսաստանի երեխաները հեռուստակոնֆերանսի միջոցով շնորհավորել են Ղարաբաղի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ և նրանց փոխանցել 1,5 հազար բացիկ ու 1,2 հազար ամանորյա խաղալիք, որոնք պատրաստել էին իրենց ձեռքերով, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի դպրոցական հավաքածու և ուսապարկ են նվիրել: