Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քարքարում երկրաջերմային կայան կառուցելու նպատակով իրականացված հորատումները բավական դրական արդյունքներ են տվել։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
-Փորվել է երկու հորատանցք. մեկը 1500 մետր, մյուսը՝ 1684 մետր խորությամբ։
Հորատման վերջնական արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա հունվարին: Սակայն նախնական տվյալներով, խորհրդատուները նշում են, որ 2,5 հազար մետր խորության վրա կարող ենք ունենալ 180 աստիճան ջերմություն և համապատասխան հեղուկ, որը լավ նախադրյալ է համակարգային երկրաջերմային կայանի կառուցման համար։
Նախատեսվում է շուրջ 30 մեգավատտ հզորությամբ կայանի կառուցում, որի տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ։ Այն Հայաստանի ներքին սպառման 3 տոկոսն է.
-Պետք է նաև նշեմ, որ նման երկրաջերմային տեղանքներ ունենք ոչ միայն Սիսիանում, այլև Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն