|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր լրագրողները բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հարցրեցին Հանրապետության հրապարակում դրված տոնածառի մասին: Այն հավաքվում է բնական եղևնու ճյուղերից, և արդյո՞ք այդտեղ չկա բնապահպանական խնդիր, հնարավոր չէ՞ այլ լուծումներ գտնել:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ համակարծիք է այլընտրանքային լուծումներ գտնելու հարցում: «Մենք նախարարությունում քննարկում ենք` ՊՈԱԿ-ների միջոցով ստեղծել մեխանիզմ, որ եղևնիները հողի մեջ համապատասխան հարմարանքով տրվեն վարձակալության կամ վաճառվեն: Օգտագործելուց հետո կարող են ետ վերադարձնել բնական եղևնին կամ էլ, եթե գնել ենէ, բնական միջավայրում պահեն այդ եղևնին»,- ասաց նախարարը` հավելելով, որ կփորձեն տալ այնպիսի լուծումներ, որ բնապահպանական հարցերն ու քաղաքացիների պահանջմունքները արդյունավետորեն համատեղվեն:
Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, բնապահպանության նախարարության գործառույթը հենց հավասարակշռման մեջ պետք է լինի` բնապահպանական խնդիրների և այլ հարցերի հետ կապված, ուստի պետք է վերանայել նախարարության լիազորությունները:
«Թող ինձ ներեն մեր հասարակական կազմակերպությունները, բայց մենք չենք կարող ստանձնել ՀԿ-ի դերակատարություն, որովհետև նախարարությունը պետական կառավարման լիազորված մարմին է, որը պետք է կարողանա հավասարակշռել շահերը` առաջնորդվելով էկոլոգիական մտածողությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: