|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կարծում եմ, որ յուրաքանչյուր հարց անհրաժեշտ է զգուշավոր և մանրամասն քննել. «Հաղթանակ» զբոսայգում News.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստան-Արցախ» ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը և դրա հետ կապված ստորագրահավաքին՝ նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Պետք է զգուշավոր և մանրամասն քննել, քննարկել հասարակական քննարկումներում, հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ և նոր գալ որոշակի վերջնական որոշման»,- ընդգծել է նա:
Ըստ Մնացականյանի՝ այսօր բոլոր առումներով ունենք խորը կապ ՀՀ-ի և Արցախի միջև՝ հիմնվելով այն սկզբունքի վրա, որ «Լեռնային Ղարաբաղը մեր հայրենակիցների հայրենիքն է, որտեղ ապրում են մեր հայրենակիցները»:
«Իսկ հայրենակիցները ինչ-որ հավաքական, տեսական հասկացություն չէ, այլ՝ կոնկրետ մարդիկ` անվտանգային իրենց կոնկրետ հարցերով, և Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի և Արցախի բնակչության պաշտպանության միակ երաշխավորը: Եվ թե ի՞նչ գործիքներով ենք դա անում, միշտ եղել է, շարունակական հարց է: Մենք արդեն ունենք բավարար և հսկայական գործիքներ՝ ապահովելու մեր գործառույթը, այն է՝ երաշխավորել ԼՂՀ-ի անվտանգությունը: Մնացած նոր գործիքները կարող ենք քննարկել, գնահատման խնդիր է»,- ասել է նա: