Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփեց ընթացիկ տարվա աշխատանքները և ներկայացրեց 2017-ի անելիքները:
Ամիրյանը նշեց, որ կինոյի ոլորտում սպասվում է կառավարման մոդելի փոփոխություն: Ըստ նրա` պետք է ստեղծել կինոարտադրող բոլոր ընկերությունների տնօրենների խորհուրդ, որը կղեկավարի մեկը, ով ուղղակի ֆինանսատնտեսական հարցերով կզբաղվի:
«Կինոարտադրող ընկերությունների տնօրենները ռոտացիոն սկզբունքով կլինեն ղեկավարներ, որոնք էլ կհամակարգեն ամբողջ ոլորտը: Մենք ուզում ենք ներգրավել արտասահմանյան կինոարտադրողներին նույնպես, ովքեր արտոնյալ կարգավիճակ կունենան` ազատվելով 20 տոկոս հարկից»,- ասաց Ամիրյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ապա, ըստ Ամիրյանի, այն լուծարվելու է` կինոկենտրոնը կվերակազմավորվի և կանվանափոխվի: «Այսօր կա կինոկենտրոն, վաղը չի լինելու այն: Կինոկենտրոնը, ճիշտ է, կարևորագույն դեր է ունեցել կինոյի զարգացման ոլորտում, սակայն ժամանակները փոխվել են, և այժմ պետք է կառավարման նոր ձևեր գտնենք: Մենք շարունակելու ենք գումար տրամադրել կինոարտադրությանը, պետք է ունենանք ֆիլմեր, որոնք կմասնակցեն միջազգային կինոփառատոների»,- ասաց նա:
Ամիրյանը տեղեկացրեց նաև, որ «Հայֆիլմը» մասնավորեցման գործընթացում է, և կինոստուդիոյի վերապրեցման համար իրենք ներդրումային ծրագիր են կազմում:
Ի դեպ, մշակույթի նախարարությունն ու Հ1-ն ունեն պայմանավորվածություն, որ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը բազմասերիանոց ֆիլմ կնկարահանի` հենց տարեսկզբից սկսած: Ըստ նախարարի` լինելու է ֆիլմ, որը բոլորն են սիրելու: