| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը փետրվարի 21-ին հերթական մենամարտը կանցկացնի` մրցելով բրիտանացի Փոլ Սմիթի հետ: Բռնցքամարտիկներն արդեն մեկ անգամ հանդիպել են նախորդ տարվա սեպտեմբերին: Այդ մենամարտում Աբրահամը հաղթել էր մրցակցին՝ մրցավարների միաձայն որոշմամբ, ինչը դժգոհություն էր առաջացրել Սմիթի և նրա երկրպագուների շրջանում:
«Առաջին մենամարտում դուրս եկա ռինգ՝ կարծելով, որ կհաղթեմ: Այս անգամ ռինգ եմ դուրս գալու` իմանալով, որ կջաղջախեմ նրան: Ես շատ վստահ եմ ինձ վրա: Ես գիտեմ, թե ինչպիսին եմ հիմա և 100 տոկոս ինքնավստահություն ունեմ: Այս անգամ մրցակիցը չի կարողանա հույսը դնել մրցավարների վրա: Գիտեմ, որ նա լավ է պատրաստվել, և ես` ինքս էլ, պատրաստ եմ արժանիորեն դիմակայել նրան: Ես հիմա տեխնիկապես ավելի լավ եմ պատրաստված քան անցած անգամ: Առաջին մարտն ինձ համար հնարավորություն էր` համոզվելու, որ ես համաշխարհային մակարդակի վրա եմ»,- Սմիթի խոսքերն է մեջբերում Boxing scene-ը: