կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 09:54
Հասարակություն

Մետաղների գները կրկին սկսել են նվազել. «ՀԺ»

Մետաղների գները կրկին սկսել են նվազել. «ՀԺ»

«Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր Էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող Է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել։ Այս տարվա հոկտեմբերի վերջերից սկսեցին աճել պղնձի գները և մեկ տոննայի գինը 4600 դոլարից դեկտեմբերի սկզբին հասավ ընդհուպ մինչև 6000 դոլարի։ Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ շատ մեծ տեղ Է զբաղեցնում հենց պղնձի խտանյութը։ Սա բերում է նրան, որ աճում են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը։ Սակայն սպասումները չարդարացան, և արդեն երկու շաբաթ է գները սահուն նվազում են, և երեկվա դրությամբ մեկ տոննա պղնձի գինը դարձել է 5500 դոլար։ Նշենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը կանխատեսում Է բյուջեի եկամուտների աճ, որը պետք է ապահովվի այդ թվում նաև պղնձի միջազգային գների աճի հաշվին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։