|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանի տնտեսության՝ մետաղների արտադրության հետ կապված հատվածների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները նպատակ ունեն զրկել Թեհրանին եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկից: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը կից Առևտրի ազգային խորհրդի ղեկավար Փիթեր Նավարոն՝ Financial Times թերթում հրապարակված հոդվածում. հայտնում է ТАСС-ը:
Ըստ հոդվածի հեղինակի` այդ միջոցառումների նպատակն է կանխել այդ հնարավորությունների կիրառումը «հրթիռների մշակման, ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման և տարածաշրջանային հակամարտությունների հրահրման համար»:
Նշվում է, որ միայն նավթի վաճառքից Իրանը 2018 թվականին ստացել է 4,2 մլրդ դոլար, ինչը 53 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: «Առանց այդ պատժամիջոցների` պողպատի արտահանումից Իրանի եկամուտները զգալիորեն կաճեին»,- ենթադրում է Նավարոն:
Նրա կարծիքով` Սպիտակ տան նոր պատժամիջոցները պետք է էականորեն սահմանափակեն իրանական մետաղների արտահանումը հիմնական սպառման շուկաներ, այդ թվում՝ Ինդոնեզիա, Թաիլանդ, Իրաք, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Եգիպտոս: