Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Շենգավիթ վարչական շրջանի` արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի շահերը դատարանում կներկայացնի 6 փաստաբան՝ նախկին դատավոր, ներկայումս փաստաբանությամբ զբաղվող Վլադիմիր Գրիգորյանը, Կարեն Հովհաննիսյանը, Վարդուհի Էլբակյանը, Լիանա Գրիգորյանը, Կարեն Ղազարյանը, իսկ հաջորդ դատական նիստում գործով կներգրավվի ևս մեկ պաշտպան: Այս մասին հայտնի դարձավ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող` այս գործով առաջին դատական նիստում:
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են դատավոր Իշխան Բարսեղյանն ու փաստաբան Էլզա Զաքարյանը: Վերջինս այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպանի՝ Գևորգ Շիրինյանի ծառայություններից: Այդ կապակցությամբ դատարանը որոշում կայացրեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նրան պաշտպան տրամադրելու համար:
Այսօրվա նիստում Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ գործով որպես մեղադրող ներգրավված Կարեն Բիշարյանը պատշաճ դատախազ չի կարող համարվել, քանի որ, համաձայն օրենքի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր պարտավոր ներկայանալ դատարան և ներկայացնել մեղադրանքի պաշտպանությունը: Ըատ նրա՝ գլխավոր դատախազն իր լիազորությունները հանձնել է մեկ այլ դատախազի, ինչի իրավունքը չուներ: Փաստաբանը հայտնեց, որ չի կարող ներկա պահին մեղադրող դատախազին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ Բիշարյանը պատշաճ մեղադրող չէ:
Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում էլ ասաց, որ բարոյական չէ Բարսեղյանի գործը քննել այն դատարանում, որտեղ նա աշխատել է: «Սա մեծ ճնշում էր հենց Իշխան Բարսեղյանի, նրա հարազատների նկատմամբ, չէ՞ որ նա 20 տարի աշխատել է այս դատարանում: Ավելի բարոյական և ճիշտ կլիներ, եթե Վճռաբեկ դատարանն այլ դատարանում այս գործով նիստերն անցկացներ, կամ գոնե այլ դատարանի դատավոր քններ գործը»,- ասաց նա:
Էլբակյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Անդրադառնալով գործը սեղմ ժամկետներում քննելուն և գործը դատարան ուղարկելուն՝ նա նշեց. «Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում, որ առանձնապես ծանր հանցագործության դեպքով հարուցված գործը 11 օրում քննեն և հայտարարեն նախաքննության ավարտի մասին»:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: