կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 12:03
Հասարակություն

ԴԱՀԿ-ի մասին ծանուցումները կարող եք ստանալ SMS-ի միջոցով

ԴԱՀԿ-ի մասին ծանուցումները կարող եք ստանալ SMS-ի միջոցով

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստում զեկուցել է, որ ԴԱՀԿ ծառայության կողմից ներդրվում է հարուցվող կատարողական վարույթներով SMS ծանուցումների նոր համակարգ:

Այս ծառայությունից օգտվել ցանկացող քաղաքացիները պետք է բջջային հեռախոսից զանգահարեն 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատ հրահանգներին, հավաքեն իրենց հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվելով SMS ծանուցումների շտեմարանում։

Գրանցվելուց հետո, եթե քաղաքացու վերաբերյալ հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կուղարկվի SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և պարտապան քաղաքացու գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։