|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնեց, որ ներկայիս սերիալներով դեգրադացվում է մի ամբողջ ազգ:
Նշենք, որ այժմ հանդիպման տեսաձայնագրությունը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության եթերով: «10 տարի առաջ էլ նույն դեգրադացիան էր, պարզապես ծագման երկրներն էին տարբեր, հիմա էլ հնդկականներն են չէ՞»,-նշեց Սարգսյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ պետության պատասխանատվությունը առաջինի հերթին Հանրային հեռուստաընկերության համար է: «Հանրայինը շատ կշտամբանքի տեղ չունի»,-ասաց նա եւ հավելեց, որ մասնավոր ընկերությունները սերիալներ ցուցադրելը պատճառաբանում են ռեյտինգով. «Ասում են շուկան փոքր է, ռեկլամ տվող չկա»: