|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԵԱՀԿ-ում դեռևս չի հաջողվում համաձայնության հասնել ԼՂ-ում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման վայրի վերաբերյալ: Այդ մասին Համբուրգում անցկացվող` ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է ТАСС-ը:
Նրա խոսքով` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը, ընդ որում՝ այդ թիվն ավելացել է ընդամենը յոթով:
«Դիտորդների թվի ավելացման վերաբերյալ փոխհամաձայնություն կա, բայց չկա փոխհամաձայնություն նրանց տեղակայման վայրի վերաբերյալ: Իմ կարծիքով՝ այդ դիտորդները պետք է տեղակայվեն շփման գծում, բայց դեռ չի ստացվում հասնել փոխհամաձայնության»,- ասել է Լավրովը: