|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չի բացառվում, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։ Այո, ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Սա ասվել է, հիմա մենք պետք է հասկանանք` ԵՄ-ն ինչքա՞ն մոտ կհամարի ու դրանից հետո միայն կանենք հետևություններ։ Այս փուլում մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, և լավ է, որ ԵՄ-ն է ասում, որ ՀՀ-ի հետ հարաբերություններն երբեք այսքան խորը և ամուր չեն եղել»,- ասել է նա՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԵՄ անդամակցության հետ կապված ինչ հեռանկարներ կան: