Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Հաղորդումները վերաբերում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամների աշխատանքներն առերևույթ խոչընդոտելու դեպքերին, իսկ հրապարակումները, որոնք արտատպվել են hcav.am կայքէջից, ինչպես նաև armtimes.com և zham.am էլեկտրոնային լրատվական կայքերից, վերաբերում են ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրած խախտումներին, վստահված անձանց աշխատանքային գործունեությանը խոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկներում արձանագրված ընտրախախտումների և քվեարկողներին ուղղորդելու դեպքերին:
Հիշյալ հաղորդումների և հրապարակումների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Նյութերի նախապատրաստման արդյունքների, ինչպես նաև ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումների, դիմումների, դրանց վերաբերյալ նախապատրաստվող նյութերի ու քրեական գործերի մասին Հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի: