Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարավային Կովկասում խնդիրների լուծման «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում, ժամկետն ու օրակարգը համաձայնեցվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նշել է, որ խոսել են նաև խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մասին․ «Նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետություններին և նրանց երեք հարևաններին՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։
Սա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, առաջին հանդիպումը կայացավ, իսկ հիմա մենք պատրաստում ենք հերթական այսպիսի միջոցառումն ու համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու հանդիպման օրակարգը»,-ասել է Լավրովը։