|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Yerkir.am-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից այսօր հետաքրքրվեց՝ որպես կուսակցական` վիրավորված չէ՞ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունից, թե, անդամակցելով ՀՀԿ-ին, հեղինակազրկվում է:
«Վարչապետն ունի իր կարծիքը և կարող է արտահայտել այն: Ուրիշ մեկն ունի իր կարծիքը: Մեր կուսակցությունն ամենամասսայականն է, բնականաբար, դուք ինձանից լավ գիտեք: Որտե՞ղ եք տեսել, որ հավաքես 150 հազար մարդ, ու բոլոր շերտերից էլ չլինեն մարդիկ: Մեկը կարող է այնպիսի քայլ անել, որը վիրավորական լինի, բայց, ընդհանուր առմամբ, մենք այսօր պետք է փորձենք կուսակցության հեղինակությունը բարձրացնել և կուսակցական ղեկավարներին օգնել, որ նրանք ևս կարողանան իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել»,- ասաց նախարարը:
Մեր պնդող հարցին, թե, ի վերջո, վիրավորվե՞լ եք, թե՞ ոչ , Հրանուշ Հակոբյանը, ձեռքը սրտին դրած, շատ հուզական ձայնով պատասխանեց, որ կվիրավորվեր այն դեպքում, երբ ինքն այնպիսի արարք թույլ տար, որը կարող էր հեղինակազրկել վարչապետին:
«Ընդհանուր առմամբ, ես անցնող իմ կյանքի բոլոր ճանապարհներին որևէ անօրինականություն, խարդախություն, անշնորհքություն չեմ արել, բայց սխալներ, իհարկե, կան: Այդ առումով` չեմ վիրավորվի, որովհետև ես ինքս որևէ բան թույլ չեմ տա իրեն վիրավորելու համար»,- յուրօրինակ մեկնաբանություն արեց նախարարը: