| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելն անհնար է:
Իգդիրի հրապարակում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին եւ Ղարաբաղյան հարցին:
Նա տեղեկացրել է, որ Նախիջեւանի ճանապարհն ավարտին է հասցվելու եւ շահագործման է հանձնվելու:
CNNturk-ի փոխանցմամբ` նա նշել է, որ Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցը նաեւ Թուրքիայի հարցն է:
«Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, ուրախությունը` մեր ուրախությունը: Այստեղ` Իգդիրում, մեկ անգամ էլ եմ ասում. քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել, Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում հնարավոր չէ:
Առաջին օրվանից Ղարաբաղի թիկունքում էինք եւ միշտ էլ շարունակելու ենք լինել: Այս հարցում մեզանից ոչ ոք թող ուրիշ բան չսպասի: Այդ մասին ԵԽԽՎ-ում որոշ հայ եւ նրանց կողմնակից պատգամավորներ էլ հարցրին եւ անհրաժեշտ պատասխանը ստացան»,- ասել է նա: