|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեր բոլոր քայլերն ուղղված են հավասար մրցակցային դաշտ ստեղծելուն, շուկան բացելուն. ՀՀԿ համագումարից առաջ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե կառավարության ծրագրի էական կետերը որոնք են:
Հարցին` տեղյա՞կ է` ով է բանան ներկրել, քանի որ նրա անունը գաղտնի են պահում, վարչապետը պատասխանեց. «Ո՞նց եք կարծում` ես յուրաքանչյուր ներկրողի անունը պետք է ունենա՞մ: Ես չգիտեմ` ով է խոչընդոտել նրան, ավելի ճիշտ, ոչ ոք չի խոչընդոտել»:
Վարչապետը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի` նշելով, որ առաջիկայում հանդես կգա «լայն ասուլիսով», և իրեն ուղղված հարցերին այսպես պատասխանեց. «Ինչի՞ է ձեր մեջ առավոտվանից նման ագրեսիա` եղանակը ֆանտաստիկ է…»: