|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը One Night with Steiny փոդքաստի եթերում անդրադարձել է իր ընտանիքի ֆինանսական վիճակին և հոր կողմից տրամադրվող աջակցությանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Մարզիկը նշել է, որ մեծ առավելություն է, երբ ընտանիքն ունի ֆինանսական կայունություն, ինչը թույլ է տալիս, օրինակ, հորից 500 հազար դոլար խնդրել նոր ավտոմեքենայի համար։ Ըստ Ծառուկյանի՝ դա նորմալ է, եթե մարդն իր աշխատանքով վաստակել է այդ իրավունքը։
«Տարբերություն կա պարզապես հոր գումարները վատնող, անբան ու երես առած տղայի և այն մարդու միջև, ով քրտնաջան աշխատում է։ Եթե դու գործով ես զբաղված, օգտակար բան ես ստեղծում, և հայրդ քեզ գումար է տալիս, ապա լիարժեք իրավունք ունես այն ծախսելու», – ընդգծել է մարտիկը: