Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մտահոգ լինելով հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության (ՀՄԿ) խնդրով, դեռ 2014թ. մայիսին Առողջապահության համաշխարհային ասամբլեայում բարձրացրել է դրա դեմ պայքարի գլոբալ ծրագիր մշակելու անհրաժեշտության հարցը։ Արդյունքում մեկ տարի անց Առողջապահության համաշխարհային 68-րդ ասամբլեան հաստատել է ՀՄԿ դեմ պայքարի գլոբալ ծրագիրը։ Աշխարհի բոլոր երկրներն աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ 33 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, առաջնորդվում է ազգային ծրագրով։
Նոյեմբերի 14ին մեկնարկում է Հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթը՝ «Հակամանրէային դեղեր. Կիրառե'լ պատշաճ» խորագիրը կրող քարոզարշավով։
Կարևոր այս խնդրի լուսաբանման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Աղվերանում մեկնարկել է «Հակաբիոտիկների պատշաճ կիրառում և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունություն (ՀԿՄ)» խորագրով երկօրյա հանդիպումը նրանց հետ։
Ողջունելով մասնակիցներին՝ Հայաստանում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևն իր գոհունակությունն է հայտնել մեր երկրի առողջապահության ոլորտում տարբեր ուղղություններով, և հատկապես՝ հանրային առողջապահական ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Այնուհետև «Հակաբիոտիկների կայունությունը եվրոպական տարածաշրջանում. վտանգները և գործողությունները» վերնագրով իր զեկույցում Եգոր Զայցևը ներկայացրել է հակաբիոտիկների կարևորությունն աշխարհում վարակիչ և ոչ վարակիչ տարբեր հիվանդությունների դեմ պայքարի, միլիոնավոր մարդկային կյանքեր փրկելու գործում։ Սակայն, եկել է ժամանակը կոտրելու կարծրատիպը հակաբիոտիկների կիրառման ոլորտում։
ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը ներկայացրել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ինչպես գլոբալ ծրագիրը, այնպես էլ՝ «Հայաստանի ՀՄԿ կանխարգելման և հսկողության ռազմավարությունը»՝ անդրադառնալով մեր երկրում արդեն իսկ իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Բանախոսը տեղեկատվություն է տրամադրել նաև աշխարհում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառության վերաբերյալ։
Բոլոր բանախոսների, այդ թվում՝ ՀՀ ԱՆ գլխավոր կլինիկական ֆարմակոլոգ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի, «Արաբկիր» բժշկական համալիրերեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բոքսային բաժանմունքի վարիչ Հրաչուհի Ղազարյանի հիմնական ուղերձը դա հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման նպատակով հակաբիոտիկների, հակավիրուսային և հակասնկային դեղերի պատշաճ, միայն բժշկի նշանակումով կիրառումն է։