Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու» որոշման նախագիծը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական ծառայությունների որակի, լաբորատոր ծառայությունների կարողությունների բարելավման և դեղերի ռացիոնալ կիրառումը խթանելու, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի կիրառումը չի վերահսկվում անասնաբուժության, գյուղատնտեսության, սննդի ոլորտներում, որը հակամանրէային դեղերի կայունության զարգացման հարցում լրացուցիչ գործոն է:
Իրավական այս ակտի կիրառումը միտված է նպաստել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված կառավարման համակարգի ստեղծմանը, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելման և հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման վերաբերյալ ազգաբնակչության, առողջապահության, անասնաբուժության ոլորտի մասնագետների իրազեկության բարձրացմանը և այլն: