Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` որքանո՞վ է համաձայն Կրեմլի պաշտոնական քաղաքականությունը ներկայացնող մի քանի անձանց` Հայաստանում արած այնպիսի հայտարարությունների հետ, թե ռուսերենը պետք է ընդունել Հայաստանում որպես երկրորդ պետական լեզու, կամ ռուսերենի տարածումը Հայաստանում կապ ունի երկրի անվտանգության հետ, պատասխանեց. «Մենք եղբայրներ ենք և պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով, խոսեք, եթե` ոչ, ոչ: Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ովքեր են խոսել ստիպելու լեզվով, բայց ովքեր նման բաներ են ասել, ուշադրություն մի դարձրեք նմաններին, նրանք խելք չունեն»:
Ռիժկովը հայտարարեց, որ հայ ժողովուրդը մոնոէթնիկ ժողովուրդ է, և բնական է, որ երկրորդ պետական լեզվի հարցն ավելորդ է: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ չտվեց հայերին մեկուսանալ, որովհետև «հիմա այն ժամանակները չեն»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ պետական լեզվի կապակցությամբ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը հայտնի է, և դրանում որևէ փոփոխություն չկա: «Չկան հիմքեր այլ լեզու երկրորդ պետական լեզու ճանաչելու համար: Դրա հիմքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ապրի ինչ-որ այլ ազգության կոմպակտ քանակություն: Բայց նման բան այսօր չունենք»,- ասաց նա` միևնույն ժամանակ կարևորելով տարբեր օտար լեզուների իմացությունը: