|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Տարեսկզբի համեմատ` 30 տոկոսով աճել է Հայաստան ներկրվող մեքենաների թիվը. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:
Միայն այս տարվա հոկտեմբեր ամսին, ըստ նրա, երրորդ երկրներից ներմուծվել է 1870 մեքենա՝ ապահովելով 1 մլրդ 470 միլիոն դրամի մուտք: Հունվարի 1-ի դրությամբ՝ ԵԱՏՄ երկրներից ներկրվել է 980 մեքենա:
Հիշեցնենք, որ, 2016թ. մարտի 31-ից սկսած, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող մարդատար ավտոմեքենաների մասով, «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ԱԱՀ վճարելու պարտավորություն չի առաջանում:
ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների բոլոր ձևակերպումներն իրականացվում են մեկ վայրում՝ այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացված հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում: