Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (ԹՎԸ-TÜİK) երկրի մշակութային ոլորտի վերաբերյալ ուշագրավ տվյալներ է հրապարակել: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ TÜİK-ն իր ուսումնասիրությունը կատարել է մշակույթի ամենատարբեր ոլորտներում՝ ընդգրկելով նաև արվեստի և մշակույթի հետ կապ չունեցող մասնագիտությունները: Այսինքն` վիճակագրությունը վերաբերում է ոչ միայն դերասաններին, դիզայներներին, ճարտարապետներին, լուսանկարիչներին ու այլ արվեստագետների, այլև, ասենք, թատրոնի տոմսավաճառներին ու գրադարանավարներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այսպիսով` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2015թ. Թուրքիայում մշակութային ոլորտում աշխատել է 575.000 մարդ: Այս ցուցանիշը կազմում է երկրի աշխատող բնակչության 2.2 տոկոսը: Ոլորտի ներկայացուցիչների 52.7 տոկոսը տղամարդիկ են, 47.8 տոկոսը՝ կանայք:
Ըստ կրթվածության մակարդակի՝ պարզվել է, որ մշակութային դաշտում ներառված մարդկանց 47 տոկոսն ունի թերի միջնակարգ կրթություն, 32.3 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, իսկ 20.7 տոկոսն ունի միջնակարգ կրթություն կամ ավարտել է որևէ արհեստի դպրոց:
Այս ոլորտի աշխատակիցների 59.7 տոկոսը պատկանում է 30-54 տարիքային խմբին, 33 տոկոսը՝ 15-29 տարիքային խմբին, իսկ 7.3 տոկոսը՝ 55 և ավելի բարձր տարիքային խմբին: