կարևոր
1729 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 21:01
Հասարակություն

Ինչու են խոչընդոտել Արա Աբրահամյանի մուտքը Զվարթնոց օդանավակայանում. մեկնաբանում է Ավետ Ադոնցը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բացահայտորեն իր կարծիքն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող գործընթացների վերաբերյալ։

Դրա մասին մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ մեկնաբանելով Աբրահամյանի՝ Հայաստան մուտքի արգելքը։

«Այլ պատճառներ չեմ տեսնում։ Ես ոչինչ չգիտեմ, այլ ասում եմ այն, ինչ մտածում եմ», -նշել է նա։

Ըստ նրա՝ Աբրամյանը երեկ Մոսկվայից է ժամանել Երևան, բայց միայն հիմա է իրեն թույլ տվել անձնագրային հսկողությամբ անցնել։ «Ոչ մի բացատրություն չի տրվել։ Դա հակասում է օրենքին։

Նման ռեժիմը, որը կիրառվել է, կիրառվում է միայն այն դեպքում, երբ կատարվում է իրավախախտում, մի բան, որ չի եղել։ Ավելին, նույնիսկ խախտում չի արձանագրվել։ Սա արդեն երկրորդ նման դեպքն է։

Առաջինը տեղի ունեցավ 2024 թվականի դեկտեմբերին։ Այն ժամնաակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը մտադիր էր Հայաստան այցելել Աբրահամյանի հետ, որը ցանկանում էր այցելել ծնողների շիրիմներին, սակայն վերջինիս թույլ չտվեցին մուտք գործել երկիր։

Այն ժամանակ կարծիք էր շրջանառվում, թե Միհրանյանին արգելել են մուտք գործել, քանի որ Արա Աբրահամյանն իր հետ է եղել»,- ընդգծել է Ադոնցը։

Մանրամասները՝ տեսանյութում: