կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 14:58
Սպորտ

Ռուբեն Հայրապետյանը լրագրողին հորդորեց հրաժարական տալ

Ռուբեն Հայրապետյանը լրագրողին հորդորեց հրաժարական տալ

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում այսօր ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես ներկայացրեց հավաքականի նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանին։ Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցին, թե ի՞նչ ելք է տեսնում` հայկական ակումբային ֆուտբոլն այս վիճակից դուրս բերելու համար, հնարավո՞ր է, որ տեղը զիջի մեկին, ով ելք է տեսնում, Հայրապետյանը նշեց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե գտնվի այդպիսի մեկը: «Ես բազմաթիվ անգամներ պատասխանել եմ ձեր հարցին։ Ֆինանսներ են պետք` առաջնությունն այս իրավիճակից դուրս բերելու համար։ Մարդիկ պետք է լինեն, ովքեր ֆինանսներ կներդնեն ֆուտբոլի համար։  Ես պետք է պարտադրե՞մ մարդկանց։ Եթե ես եմ այս վիճակի պատճառը, ապա պատրաստ եմ հիմա հրաժարական տալ։ Ես ամեն ինչ դրել եմ ֆուտբոլում, նույնիսկ՝ առողջությունս։ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացմանը մարզական լրագրող չի գալիս, միգուցե  դո՞ւք պետք է հրաժարական տաք։ Եթե դուք գտնեք այդ մարդուն, թող գա, ցանկություն հայտնի, ես հրաժարական կտամ։ Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց մտածում եմ հայկական ֆուտբոլի մասին»,- ասաց նա: 

Ի պատասխան լրագրողը նշեց, որ եթե ղեկավարը ելք չի գտնում, պետք է հրաժարական տա, իսկ պաշտոնավարման ընթացքում թեկնածուներ չեն կարող լինեն, քանի որ այդ պաշտոնն արդեն զբաղված է: Հայրապետյանն արձագանքեց. «Քանի որ ձեր գլխում արդեն չիպավորված է, որ ես չպետք է լինեմ ֆեդերացիայի նախագահ, այդ պատճառով չեք ուզում ինձ հասկանալ։ Դա ինքնանպատակ չէ։ Դուք կարող է ինձ չեք սիրում, բայց ֆուտբոլը սիրեք»: