Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստին պաշտպանական ճառերով պետք է հանդես գային ամբաստանյալները, սակայն նրանցից Արտակ Կարապետյանը հրաժարվեց ճառից, փոխարենը հայտարարեց, որ ողջ դատաքննության ընթացքում մեղադրողը չկարողացավ այնպիսի մեղադրանք ներկայացնել, որն իրականությանը մոտ լիներ:
«Մեզ առաջադրված մեղադրանքում ակնհայտ են քաղաքական դրդապատճառները. ես խնդրում եմ, ես պարտադրում եմ, որ մեզ արդարացնեն»,-ասաց նա:
Մյուս ամբաստանյալը` Սարգիս Գևորգյանը, իր պաշտպանական ճառում անդրադարձավ այն բոլոր փաստերին, որոնք ապացուցում են, որ իրենց առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է և ապացուցում է ոստիկանության և դատարանի ապօրինի գործողությունները, ինչպես նաև` իշխանության շահերի սպասարկման գործիք լինելու հանգամանքը: Ըստ նրա` գործի նախաքննությունն ուղղորդել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
«Դուք պետք է դրսևորեք առանձնահատուկ համարձակություն և կամք, որպեսզի հակառակվեք իշխանություններին և կայացնեք արդարացման դատավճիռ» ,- ասաց Սարգիս Գևորգյանը:
Սարգիսի ճառից հետո դահլիՃում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Այս պահին իր պաշտպանական ճառն է ներկայացնում պաշտան Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ այսօրվա նիստին չի ներկայացել ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, ով , ինչպես պարզվեց, վատառողջ է: