|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում, այսօր խորհրդարանում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասել է, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանությունը մեծ վնասներ է կրել` 300 մլն դրամի չափով, սակայն կառավարությունը արտաբյուջետային միջոցների հաշվին փոխհատուցել է միայն 100 մլն դրամի չափով:
Հաջորդ տարի ՀՀ ոստիկանության պահպանման ծախսերը նախատեսվել են 36,413.0 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: 2016թ. պետական բյուջեի համեմատ նախատեսվում է ֆինանսավորումն ավելացնել 3,2 մլն դրամով։
Փոխոստիկանապետն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք շա՞տ են Հայաստանում ոստիկանները: «Միշտ շահարկվում է, թե Հայաստանում ոստիկանների թիվը չափազանցված է: Ըսկի էլ էդպես չի»,- հայտարարեց փոխոստիկանապետ Եղիազարյանը` նշելով, որ ՀՀ-ում 100 հազար բնակչին ընկնող ոստիկանների թիվը պակաս է Հունգարիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից։
Իսկ, թե Հանրապետությունում ի վերջո որքա՞ն ոստիկան կա, Եղիազարյանը հրաժարվեց պատասխանել` շեշտելով, որ դա գաղտնիք է: