Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ-ում քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի առաջադրման կարգը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քննարկվող նախագիծը սահմանադրական կարևոր ինստիտուտի ձևավորման հիմնախնդրին է վերաբերում:
Նշենք, որ ՄԻՊ թեկնածուին առաջադրում է ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովը:
«Ես հիմա մեղադրում եմ Հանրապետական կուսակցությանը, որ մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովում ներկայացված է քսան տոկոսով, այն դեպքում, երբ պառլամենտում ունի 53 տոկոս: Ինչո՞ւ պետք է մյուս բոլոր հանձնաժողովներում պահեք հարաբերակցությունը, մի հանձնաժողովում ունենաք 80 տոկոս, իսկ այս հանձնաժողովում՝ կանխամտածված քիչ: Այս հարցը լուրջ հարց է, որովհետև սրանով խախտվում է ԱԺ կանոնակարգ-օրենքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ արհեստական են պնդումներն այն մասին, թե ինչու այս հանձնաժողովը պետք է զբաղվի այդ հարցով:
Ըստ պատգամավորի` պետք է նայել, թե ինչ պահանջներ են առաջադրվում ՄԻՊ թեկնածուի համար նոր կարգավորումներով, այն է՝ բարձրագույն կրթություն, ոչ թե հինգ, այլ չորս տարվա ՀՀ քաղաքացիություն և մշտական բնակություն:
Արծվիկ ՄԻնասյանը դիմեց այն անձանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ՄԻՊ պաշտոնի ընտրություններին` հիշեցնելով, որ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
«Հարգելի\' քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, եթե դուք համաձայն եք, որ ձեր թեկնածությունն առաջադրվի ՄԻՊ պաշտոնում, ուրեմն պետք է հայտարարեք` արդյո՞ք դուք պատրաստ եք հրաժարվել կուսակցությունից, ունա՞կ եք զսպել քաղաքական ախորժակը ձեր գործունեության ընթացքում»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` ՄԻՊ գործողությունների հայեցակարգը պետք է փոխվի` ոչ թե ՄԻՊ-ը լավ է աշխատում, որովհետև շատ խախտումներ է արձանագրել, այլ որքան շատ է կանխարգելել կամ նպաստել կանխարգելմանը, այնքան լավ է աշխատել: