կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-25 15:32
Հասարակություն

Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը հանդես կգան համատեղ էքսպոյով

Ռուսաստանը,  Հայաստանն ու Իրանը հանդես կգան համատեղ էքսպոյով

Հոկտեմբերի 26-28-ը «Երևան էքսպո»-ում տեղի կունենա «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ ցուցահանդեսին շուրջ 100 ընկերություն է մասնակցելու` էներգետիկայի, մեքենաշինության, ավտոմեքենաների արտադրության, շինարարության, տրանսպորտի և այլ ոլորտներում գործունեություն ծավալող:

«Այս տարի ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Իրանը, ինչը փաստում է, որ ցուցահանդեսը տարածաշրջանում սկսում է լուրջ դեր ունենալ գործարար կապերի հաստատման, նոր շուկա դուրս գալու համար: Հայաստանի հետ համագործակցության 8 տարիների արդյունքում ռուսական մի շարք ընկերություններ Հայաստանում արդեն ունեն իրենց ներկայացուցիչը»,- ասաց Վոլինկինը` հավելելով, թե փաստը, որ Իրանը նույնպես ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն է հայտնել, խոսում է ցուցահանդեսի որակի և ընդլայնման մասին:

Ըստ նրա` դոլարի կուրսի տատանումները շատ բան չեն թողնում անել Ռուսաստանին, սակայն նման ցուցահանդեսների շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճում են:

Նշենք նաև, որ միջոցառումներին մասնակցելու են Ռուսաստանի մի շարք շրջաններ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգը, Ռյազանի շրջանը, Ալթայի երկրամասը: