կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 17:46
Քաղաքական

Ոչ իշխանական ուժերը ՍԴ որոշման կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ

Ոչ իշխանական ուժերը ՍԴ որոշման կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար զարմանալի է, թե ինչու ՍԴ անդամներն իրենք սկսեցին մեկնաբանել ՍԴ որոշումը, որին էլ անմիջապես ձայնակցեցին  իշխանության ներկայացուցիչները: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, որպես օրենսդիր դաշտի ներկայացուցիչ, իր համար մեկ բան հստակ է, որ ՍԴ-ն հայտարարել է` այդ օրենքի հիմնական դրույթները հակասահմանադրական են: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մոտավորապես որևէ քաղաքացու անօրինական դատապարտել են, բայց այդ քաղաքացին ևս վեց ամիս պետք է մնա կալանավայրում:

 

«Սա իրականում իրավական նոնսենս է, առավել ևս` բարձր դատարանի որոշումը, որովհետև եթե հակաօրենսդրական է ճանաչում օրենքը, ապա պետք է միանգամից չեղյալ հայտարարել այն: Եվ այդ առումով իսկապես խառնաշփոթ է ստեղծվել մեկնաբանություններում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ հետագայում չորս քաղաքական ուժերը միասին մանրամասն կուսումնասիրեն ՍԴ որոշումը և հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:       

    

«Օրենքը ճանաչում են հակասահմանադրական և ուժի մեջ թողնում դրա գործողության ժակետը ևս վեց ամի՞ս: Ես չգիտեմ` նման նախադեպ կա՞»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: