| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 19-ին` ժամը 23.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Լևոն Սահակյանը: Երիտասարդը բժիշկներին հայտնել էր, որ փողոցում՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ, վայր է ընկել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լևոն Սահակյանին, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակահարել է 1977 թ. ծնված Վահան Ղազարյանը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության ծառայողները Վահան Ղազարյանին հայտնաբերել են Երևանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում, բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.35-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Լևոն Սահակյանը գիտակցության չգալով մահացել է:
Վահան Ղազարյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: