|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի դատախազությունը եվրոպական իրավապահ մարմինների օգնությամբ կալանք է դրել օլիգարխ Բորիս Բերեզովսկու ունեցվածքի` շվեյցարական բանտում 40 մլն դոլարի բանկային հաշվի եւ երկու զբոսանավի վրա:
Նպատակը «Աերոֆլոտ» ընկերության գործով 100 մլն դոլարի վնասի փոխհատուցումն է: Այս տարվա ապրիլին հօգուտ «Աերոֆլոտի» հայց էր ներկայացվել դատարան, որը ներկայումս քննում է Անգլիայի եւ Ուելսի դատարանը: Իսկ 2007 թվականի նոյեմբերին ռուսական դատարանը Բերեզովսկուն հեռակա կարգով դատապարտել էր 6 տարվա ազատազրկման` ավիաընկերությանը պատկանող ավելի քան 214 մլն ռուբլին խաբեությամբ հափշտակելու համար:
Բորիս Բերեզովսկին ներկայումս բնակվում է Մեծ Բրիտանիայում` Պլատոն Ելենինի անվան տակ` փախստականի կարգավիճակով: