Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոչ պարկեշտ բառապաշարով հանդես եկավ խորհրդարանական ամբիոնից՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին մեղադրելով իշխանության դրածո լինելու մեջ: Ուրիխանյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը հայտարարեց, թե Ուրիխանյանը ճիշտ կանի` պարկեշտ վարք դրսևորի և օգտագործի խորհրդարանին հարիր բառապաշար:
Շարմազանովի հորդորը վրդովեցրել էր Ուրիխանյանին: Նա հայտարարեց, թե պատրաստվում է դժոխքի վերածել Շարմազանովի կյանքը:
Այս հայտարարությունից հետո լրագրողները Ուրիխանյանին հանդիպեցին Շարմազանովի սենյակում: Իսկ թե ինչո՞ւ էր նա այնտեղ, պարզել չհաջողվեց, քանի որ պատգամավորը չցանկացավ խոսել այդ մասին:
«Ինձ չեն կարող կանչել այնտեղ, որտեղ ես չեմ ուզում լինել: Շարմազանովը պետք է ներողություն խնդրի ինձնից»,- ասաց Ուրիխանյանը:
Նա հայտարարեց, թե իր պայքարին նոր շունչ է հաղորդելու և ազատելու է նրանցից, ովքեր կործանում են ժողովրդի կյանքը:
Հարցին, թե վերահաստատելո՞ւ է հրաժարականի դիմումը, Ուրիխանյանը հրաժարվեց պատասխանել:
«Ես վերանայելու եմ իմ քաղաքական գործունեությունը, դիմումի հետ դա կապ չունի: Վերանայելու եմ` ռադիկալ պայքարի հարթության տեսանկյունից»,- ասաց պատգամավորը:
Ի դեպ, Ուրիխանյանը նշեց՝ իրեն ուրախացնում է, որ իր երեկվա ելույթից հետո ոմանք նյարդայնացած են: