Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում: Ճիշտ է՝ հայաստանյան իշխանությունը պնդում և փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն և անվտանգություն են բերելու, բայց իրականում այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններում, այս պահին՝ Տավուշի հատվածում, քաղաքական և անվտանգային դետոնացիայի է հանգեցնելու։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանության խոստումները խաղաղություն բերելու առումով, մեր հասարակության համար, վաղուց վերածվել են բլեֆի հենց միայն այն պատճառով, որ բոլորի աչքի առաջ է այս իշխանության գործունեությունը, որը մարդկանց բացառապես ցավ, տառապանք, անորոշություն և կորուստներ է բերել:
«Ի դեպ, պատահական չէ, որ Ադրբեջանի թելադրանքով, այսպես կոչված, սահմանային ճշգրտումները հենց Տավուշի վերոնշյալ հատվածներից են սկսվել: Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել բոլոր այն հատվածներում, որոնք նրան մարտավարական և ռազմավարական առավելություն կապահովեն, իսկ Հայաստանին՝ քաղաքական հպատակություն: Ընդ որում՝ այն, ինչ այսօր արվում է, այսպես կոչված, դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ, 2020-23 թվականներին, Ադրբեջանն արեց ուժի կիրառման միջոցով»,- նշեց նա։
Աբրահամյանի խոսքով՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական մխրճումներն ավարտելուց հետո թիրախ է ընտրվել Տավուշը, հետագայում անցում է կատարվելու Նախիջևանի ուղղությանը: «Նպատակը Հայաստանի շուրջ օղակը սեղմելն է, որի պարագայում Ադրբեջանը կստանա քաղաքական երաշխիք, որ այսուհետև Հայաստանի ցանկացած իշխանություն, ցանկացած հարցի բանակցման ժամանակ, այլ ելք չի ունենա, քան կատարելու ադրբեջանական կամքը: Իրադրության լրջությունն առաջին հերթին նրանում է, որ իշխանությունը ոչ միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով խաղաղություն չի բերելու, այլ իրենից հետո հավերժ կռացածի կարգավիճակ է ապահովելու հաջորդ բոլոր կառավարությունների համար:
Այս ամբիոնից այսօր իշխանությունը պնդում հնչեցրեց, թե՝ մենք գիտենք, թե ինչպես Հայաստանի անվտանգությունը պաշտպանենք: Ո՛չ, չգիտե՛ք, ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, առավել ևս՝ մարդկանց մի՛ մոլորեցրեք:
Կամ ասում եք՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք անում: Սա էլ հիշեցնում է ձեր քաղաքական առաջնորդի հայտնի խոսքը Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ, երբ ասում էր՝ ինչ-որ պետք է՝ էն էլ բանակցում ենք:
Թե ինչ եղավ հետո և ինչ դաժան իրականության հետ առերեսվեց մեր ժողովուրդը, բոլորը գիտեն, այնպես որ՝ մեր քաղաքացիներին երկրորդ անգամ դժոխքի միջով չանցկացնե՛ք: Որքան շուտ կանգ առնե՛ք, հեռանա՛ք ու առերեսվեք իրականության հետ՝ այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ ժողովրդի, և՛, ի դեպ, ձեր համար»,- հավելեց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում