Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի 34/74 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընտրությունները մեկնարկել են և ընթանում են բնականոն, բացառությամբ մեկ դեպքի` մեկ քաղաքացի քվեարկել է ռուսական անձնագրով:
«Հանձնաժողովի անդամը պարզապես չէր նկատել, որ ռուսական անձնագիր է: Մինչև իմացա, արդեն քվեարկել էր: Արձանագրել ենք»,- ասել էր նա:
Այս կապակցությամբ պարզաբանում է տարածել ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը. «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի` Գյումրիի ընտրատեղամասերից մեկում քաղաքացին քվեարկել է ռուսական անձնագրով:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք` ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չուենցող անձինք (այսինքն, օտարերկրյա քաղաքացիները, փախստականները, քաղաքացիություն չունեցող անձինք): Մասնավորապես, նշված օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 հունիսի 17-ի թիվ 21-Ն որոշմամբ սահմանվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները:
Նույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն, ժամանակավոր կամ մշտական կացության քարտի կամ ՀՀ հատուկ անձնագրի բացակայության դեպքում ՌԴ քաղաքացիների համար ընտրությանը մասնակցելու անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը` տվյալ համայնքի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով: Հետևաբար, եթե ընտրողը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և չունի ՀՀ քաղաքացիություն, բնակչության պետական ռեգիստրում ունի առնվազն մեկ տարվա հաշվառում, ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագրով կարող է մասնակցել ընտրությանը»: