կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 11:12
Հասարակություն

Անվավեր անձնագրով կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը

Անվավեր անձնագրով կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշման մեջ լրացում կատարելու մասին հարց, ըստ որի` կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարող կազմակերպության համապատասխան աշխատողը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում նաև այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվել է վճարման ցուցակ ներառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր, որի  վավերականության ժամկետը լրացած է:

Համաձայն որոշման կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու համար կազմակերպության ներկայացուցիչը համադրում է անձը հաստատող փաստաթղթի և վճարման ցուցակի տվյալները և անհամապատասխանություններ չլինելու դեպքում կենսաթոշակ ստացող անձին է տրամադրում կենսաթոշակի գումարը:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 3-րդ կետի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության 16 տարին լրացած քաղաքացու անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի անձնագրերի ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:

Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման` սահմանված կարգով:

Ստացվում է, որ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուն պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, և այս դեպքում կազմակերպության ներկայացուցիչը տեսնելով, որ անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, որը, համաձայն կանոնադրության 3-րդ կետի, անվավեր է և ենթակա է փոխանակման, կենսաթոշակ ստացող անձին չի վճարում կենսաթոշակի գումարը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը՝ սահմանելով, որ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված` վավերականության ժամկետը լրացած անձնագրով կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ կանխիկ եղանակով վճարող կազմակերպության աշխատողը կենսաթոշակի գումարը կենսաթոշակ ստացող անձին մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը տրամադրում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել է վճարման ցուցակ ներառված՝ վավերականության ժամկետը լրացած` ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր: