Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ձգձգումը շատ պարզ եւ տեխնիկական պատճառ ունի` Էդվարդ Նալբանդյանը պետք է վերադառնա Հայաստան: Ենթադրվում է, որ երեկ գիշեր նա արդեն պետք է վերադարձած լինի, ըստ այդմ, այսօր կամ վաղը կհրապարակվի նրա՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիրը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի խնդրին, ապա այդ պաշտոնում նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զբաղվելու է զուտ պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով եւ մնացած «քաղաքացիական» հարցերով: Իսկ ՀՀ զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում